Մաուրիսիո Պոչետինոն խոսել է հունվարին «Չելսիի» տրանսֆերային ծրագրերի մասին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատասխանել է ակումբի տրանսֆերային նպատակների մասին հարցին:

Բազմաթիվ խոսակցությունների համաձայն՝ «ազնվականները» պատրաստվում են նոր կենտրոնական հարձակվող գնել, երբ բացվի ձմեռային տրանսֆերային պատուհանը:

«Այս հարցը կվերլուծեն սեփականատերերը, մարզական տնօրենը և, իհարկե, մարզչական շտաբը: Մենք կարող ենք որոշել ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքել, ովքեր, մեր կարծիքով, կուժեղացնեն թիմը կամ կավելացնենք որոշ բացակայող որակներ, կամ գուցե որոշենք պահպանել ներկայիս կազմը: Մենք բաց ենք տարբեր տարբերակների համար»,- «Չելսիի» արգենտինացի ղեկավարի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։