ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է ֆրանսիական ակումբի հարձակվող Ուսման Դեմբելեի մասին։
«Ես շարունակում եմ պնդել իմ տեսակետը։ Ուսման Դեմբելեն աշխարհի ամենաազդեցիկ ֆուտբոլիստն է: Առանց որևէ կասկածի։ Նա թքած ունի սխալների վրա։ Նա շարունակում է առաջ գնալ, սիրում է փորձել։ Նա չի լսում քննադատությունը։ Դեմբելեն միշտ լավ բաներ է ստեղծում»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Դեմբելեն «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել այս ամառ 50 մլն եվրոյի դիմաց, այս մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է փարիզցիների 16 խաղի, որոնցում դարձել է մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։