Սեզար Ասպիլիկուետա. «Ինձ դուր է գալիս այս մոտեցումը»

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան խոսել է գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի պահանջների մասին։

«Սիմեոնեն ամեն օր շատ բան է պահանջում իր խաղացողներից։ Նա ցանկանում է հետևողականություն տեսնել յուրաքանչյուր մարզման ժամանակ:

Ինձ դուր է գալիս այս մոտեցումը, քանի որ չի կարելի ամբողջ շաբաթ կիսատ-պռատ մարզվել, իսկ հետո հանգստյան օրերին դուրս գալ ու լավ ելույթ ունենալ:

Մարզումների ժամանակ պետք է լավագույնս տաս այնպես, ինչպես հանդիպումների ժամանակ»,- Ասպիլիկուետայի խոսքերն է մեջբերում Marca-ն։