«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 13-րդ տուրի «Յուվենտուսի» դեմ հանդիպումը (1-1)։
«Այսօրվա հանդիպումը նման էր նախորդ տարվան, հետո մենք պարտվեցինք՝ ստեղծելով էլ ավելի շատ հնարավորություններ։ Մենք գիտենք, որ «Յուվենտուսը» լավ է պաշտպանվում, և մենք ուժեղ խաղ ցուցադրեցինք առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցրած թիմի դեմ»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում DAZN-ը։
Հիշեցնենք, որ «Ինտերը» վաստակեց 32 միավոր և պահպանեց առաջին տեղը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Յուվենտուսը» 30 միավորով երկրորդն է։