«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ամփոփել է Իտալիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Ինտերի» դեմ հանդիպումը (1-1)։
«Լավ արդյունք. Մենք, իհարկե, ցանկանում էինք հաղթել, բայց սա շատ բարդ մրցակից է։ Նպատակը, որը մենք քննարկում ենք հանդերձարանում, բնականաբար, սկուդետտոն է: Մենք չեմպիոն ենք և պետք է հիշենք դա։ Եվ ես հավատում եմ, որ մենք կարող ենք նվաճել տիտղոսը»,- ասել է Ռաբյոն DAZN-ի եթերում:
«Ինտերը» վաստակեց 32 միավոր և պահպանեց առաջին տեղը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Յուվենտուսը» 30 միավորով երկրորդն է: