Յուրգեն Կլոպը հայտնել է, որ երկու ֆուտբոլիստ վնասվածք են ստացել

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շաբաթ օրը «Մանչեսթեր Սիթիի» հետ արտագնա ոչ-ոքիից հետո (1:1) ասել է թիմի կադրային կորուստները։

«Մենք կորցրինք Դիոգու Ժոտային մկանային խնդրի պատճառով: Եվ Ալիսոնին։ Նա ինչ-որ բան զգաց: Սա ամենևին էլ ուրախալի չէ»,- Կլոպին է մեջբերում սոցցանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հաջորդ շաբաթ «Լիվերպուլը» երկու հանդիպում կանցկացնի։ Սկզբում Յուրգեն Կլոպի թիմը կհանդիպի ԼԱՍԿ-ին, ապա Ֆուլհեմին։