«Լյութոնը» պատմության մեջ առաջին անգամ սեփական հարկի տակ հաղթեց Պրեմիեր Լիգայում

Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի խաղում «Լյութոն Թաունը» սեփական հարկի տակ հաղթեց «Քրիսթալ Փելասին»։ Հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով։

Հարկ է նշել, որ ԱՊԼ-ի նորամուտի մրցաշրջանում այս հաղթանակը միայն երկրորդն էր այս մրցաշրջանում, բայց առաջինը տնային մարզադաշտում:

13 տուրից հետո «Լյուտոն Թաունը» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 9 միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը։

Հաջորդ տուրում «Լյութոնը» արտագնա խաղում կխաղան «Բրենտֆորդի» հետ։ Խաղը կկայանա դեկտեմբերի 2-ին։