Շաբաթ օրը «Չելսին» Անգլիայի առաջնությունում արտագնա հանդիպում է անցկացնում «Նյուքասլի» հետ։ Առաջին րոպեներից խաղադաշտում է պաշտպան Տիագո Սիլվան։
Նա դարձավ «թոշակառուների» ռեկորդակիրը, մասնավորապես՝ թիմի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը։ Սիլվան խաղադաշտ է դուրս եկել 39 տարեկան 64 օրականում։ Այս հետաքրքիր փաստի մասին է խոսում լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
Պրեմիեր Լիգայի «Նյուքասլ» – «Չելսի» խաղն ավարտվեց 4:1 հաշվով: