«Բավարիայի» մարզական տնօրենը ասել է, թե երբ կսկսեն բանակցել Թոմաս Մյուլերի հետ

«Բավարիայի» սպորտային տնօրեն Քրիստոֆ Ֆրեյնդը խոսել է մյունխենցիների հարձակվող Թոմաս Մյուլերի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Մենք բանակցություններ կսկսենք Մյուլերի հետ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս պահին նա պատկանում է «Բավարիային», սա փաստ է:

Մենք բաց շփվում ենք նրա հետ, քանի որ նա պարզապես ֆուտբոլիստ չէ։ Նա Թոմաս Մյուլերն է։ «Բավարիայի» և Թոմասի հարաբերությունների պատմությունն առանձնահատուկ է»,- Ֆրեյնդի խոսքերն է մեջբերում DAZN-ը։

Մյուլերը «Բավարիայում» խաղում է 16 տարի (2007 թվականից)։ Այս մրցաշրջանում հարձակվողը մյունխենցիների կազմում անցկացրել է 14 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։