Մադրիդի «Ռեալի» յոթ ֆուտբոլիստներ բաց կթողնեն «Կադիսի» դեմ հանդիպումը

Վաղը՝ նոյեմբերի 26-ին, Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում կհանդիպի «Կադիսի» հետ։

Ինչպես հաղորդում է Madrid Xtra-ն, յոթ ֆուտբոլիստներ, ովքեր շարունակում են ապաքինվել վնասվածքներից, առաջիկա խաղում չեն կարողանա օգնել Մադրիդի «Ռեալին»: Ներկայումս վնասվածքներ ունեն Կուրտուան, Կեպան, Միլիտաոն, Կամավինգան, Չուամենին, Գյուլերը և Վինիսիուսը։ Հարկ է նշել, որ Մադրիդի «Ռեալի» երկու դարպասապահներ վնասվածք ունեն։

13 տուրից հետո «Ռեալը» 32 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։