Անտուան ​​Գրիզմանը անդրադարձել է իր ապագային

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը խոսել է ակումբում իր ապագայի մասին։

«Ես մոտիվացված եմ լինել «Ատլետիկոյում» կարևոր մեկը, լինել այս ակումբի լեգենդը: Ես գիտեմ, որ պետք է վաստակեմ դա: Այս մրցաշրջանում ես շատ նպատակներ ունեմ, և այո, ցանկանում եմ հաղթել Լա Լիգան: Ես երբեք սա չեմ արել, գեղեցիկ կլիներ: Մենք պետք է աշխատենք և տեսնենք, թե արդյոք մեզ բախտ է վիճակվել հաղթելու»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է Marca-ն:

32-ամյա ֆրանսիացին Մադրիդի «Ատլետիկո» է վերադարձել 2021 թվականին։ Նախկինում նա Մադրիդում հանդես է եկել 2014-ից 2019 թվականներին։