Ինդոնեզիայում շարունակվում է մինչև 17 տարեկանների Աշխարհի երիտասարդական առաջնությունը։
Գերմանիայի երիտասարդական հավաքականը նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթեց Իսպանիային։ Իսկ Արգենտինայի երիտասարդները սկզբունքային խաղում հաղթել են Բրազիլիային, ընդ որում խոշոր հաշվով՝ 3:0։
Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կլաուդիո Էչևերին, ով ակումբային մակարդակում ներկայացնում է «Ռիվեր Փլեյթը»։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Արգենտինայի մեծահասակների հավաքականը ԱԱ-2026-ի որակավորման փուլում 1։0 հաշվով հաղթեց Բրազիլիային։