Գրեթե ողջ կյանքն անցկացնելով մեծ ֆուտբոլում՝ Պաոլո Մալդինին ձեռք է բերել տարբեր ծանոթություններ ու կապեր, բայց ունի նաև ընկերներ, որոնց հատկապես գնահատում է։
Նա նշել է այն մարդկանց անունները, ում հետ որպես ֆուտբոլիստ առավել ընկերական հարաբերություններ է հաստատել։
«Ես շատ ջերմ հարաբերություններ ունեմ Անջելո Կարբոնեի, Իբրահիմ Բայի, Ալեսանդրո Կոստակուրտայի, ինչպես նաև Լորենզինիի հետ։
Վիերի՞ն։ Նա և ես «Միլանում» միասին խաղացինք ընդամենը վեց ամիս, բայց մենք լավ աշխատեցինք հավաքականում։ Ընդհանրապես, շատ մարդիկ կան, որոնց հետ ես մեծ հաճույքով հանդիպում ու շփվում եմ»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։