Դեկուն մեկնաբանել է Վիտոր Ռոկեի հետ կապված իրավիճակը

«Բարսելոնան» արդեն համաձայնեցրել է հաջորդ ամառ «Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեի տրանսֆերը։ Սակայն մամուլը ակտիվորեն քննարկում է ձմռանը հարձակվողի՝ իսպանական ակումբ տեղափոխվելու հնարավորությունը։ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է 18-ամյա Ռոկեի հետ կապված իրավիճակը։

«Ռոկեի պայմանագիրը հիմնված է լինելու արդար խաղի սկզբունքների վրա։ Մենք կկառուցենք սրա վրա։ Գավիի վնասվածքի պատճառով նոր սցենար է առաջանում, և մենք պատրաստվում ենք այն գնահատել՝ ելնելով մեր հնարավորություններից»,- Դեկույի խոսքերն է մեջբերում EFE-ն։

«Բարսելոնան» այժմ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։