Լիոնել Մեսսին խոսել է Բրազիլիայի հետ խաղում ստացած վնասվածքի մասին

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ԱԱ-2026-ի որակավորման փուլի Բրազիլիայի հետ հանդիպման ժամանակ (1:0) ստացած վնասվածքի մասին։

«Ես անհարմարություն էի զգում։ Սա տարվա իմ վերջին խաղն էր, ուստի ժամանակ ունեմ վերականգնվելու, որպեսզի կարողանամ լիովին պատրաստ սկսել 2024 թվականը»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Հիշեցնենք, որ 36-ամյա արգենտինացուն 78-րդ րոպեին փոխարինեց Անխել Դի Մարիան։