Օլիվյե Ժիրուն անդրադարձել է իր ապագային

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է իր ապագայի մասին։

«Ես կցանկանայի մնալ Միլանում»։ Իմ պայմանագիրն ավարտվում է հունիսին, և ես դեռ չեմ խոսել ակումբի հետ իմ ապագայի մասին։ Ես ցանկանում եմ մնալ, կարծում եմ, որ դեռ կարող եմ օգնել թիմին։ Ես ոչ մի սահմանափակում չեմ դնի իմ կարիերայի վրա»,- ասել է Ժիրուն Le JDD-ին տված հարցազրույցում:

Հարձակվողը սեպտեմբերին դարձավ 37 տարեկան։ Նա «Միլանում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում Ժիրուն «ռոսոներիների» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։