Պրեմիեր Լիգայի մի քանի բարձրակարգ ակումբների սկաուտները դիտել են Խվիչա Կվարացխելիայի խաղը

Պրեմիեր Լիգայի մի քանի բարձրակարգ ակումբների սկաուտները ներկա են եղել Եվրո 2024-ի ընտրական մրցաշարի Իսպանիայի և Վրաստանի ազգային հավաքականների հանդիպմանը (3-1), հայտնում է 90min-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Նյուքասլի» սկաուտները դիտել են «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ելույթը։ Ֆուտբոլիստն այս հանդիպմանը խփեց Վրաստանի հավաքականի միակ գոլը։

Այս մրցաշրջանում Կվարաչցելիան բոլոր մրցաշարերում նեապոլցիների կազմում անցկացրած 15 խաղում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։