«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները մտահոգված են

«Մանչեսթեր Յունայթեդի» որոշ ֆուտբոլիստներ կարծում են, որ թիմի անհաջող մեկնարկն այս մրցաշրջանում պայմանավորված է նրանով, որ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը նախամրցաշրջանային մարզումների ժամանակ ծանրաբեռնել է թիմը։

Ինչպես հայտնում է The Guardian-ը՝ դժգոհների թվում են թիմի մի քանի ֆուտբոլիստներ։ Այնուամենայնիվ, նրանցից ոչ մեկը չկիսեց իր մտահոգությունները Էրիկ տեն Հագի հետ, ով կարծում է, որ իր խաղացողները լիովին նվիրված են թիմին։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 7 միավորով։