Հայաստանի ազգային հավաքականը EURO-2024-ի ընտրական փուլի D խմբի վերջին խաղում մրցեց Խորվաթիայի ընտրանու դեմ և պարտվեց՝ 0-1 հաշվով։
Խաղից հետո մեր ընտրանու հարձակվող Լուկաս Սելարայանը և Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը փոխանակվել են մարզաշապիկներով։
«Լուկան և Լուկասը փոխանակվեցին մարզաշապիկներով» – ասվում է ՀՖՖ-ի տարածած հայտարարության մեջ։
