Ռոդրիգոն՝ Մեսսիին․ «Դուք վախկոտներ եք»

Նոյեմբերի 22-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ԱԱ-2026-ի ընտրական փուլի Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների հանդիպումը սկանդալային ստացվեց։ Խաղը սկսվել է նախատեսվածից կես ժամ ուշ՝ երկրպագուների և ոստիկանների զանգվածային բախումների պատճառով:

Խաղադաշտ վերադառնալուց հետո Մեսսին կոնֆլիկտ ունեցավ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի հետ։

Ինչպես հայտնում է TyC Sports-ը, Ռոդրիգոն Արգենտինայի հավաքականին մեղադրել է վախկոտության մեջ։ Ի պատասխան՝ Մեսսին բռնեց Ռոդրիգոյի վզից և ասաց.

«Մենք աշխարհի չեմպիոններ ենք, մենք ի՞նչ վախկոտներ ենք։ Հետևե՛ք ձեր լեզվին»։

Հանդիպումն ավարտվել է Արգենտինայի հաղթանակով՝ 1։0 հաշվով։