«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան մտադիր է մոտ ապագայում վերադառնալ Պորտուգալիայի առաջնություն։
«Ես ցանկանում եմ ապագայում վերադառնալ «Բենֆիկա»։ Դա լիովին իրագործելի կլինի, եթե ակումբը ցանկանա ինձ հետ պայմանագիր կնքել, երբ հարմար պահը լինի»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է CNN Portugal-ը։
Բեռնարդո Սիլվան «Բենֆիկայի» կազմում հանդես է եկել 2002-2015 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Մոնակո»։