Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան չի մասնակցի Լա Լիգայի «Կադիսի» դեմ առաջիկա հանդիպմանը։
«Չելսիից» վարձավճարով հանդես եկող 29-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների Լիգայի «Բրագայի» դեմ խաղից առաջ վնասել է ազդրը։ Marca-ի թարմացված հաղորդագրության համաձայն՝ Կեպան չի մասնակցի «Ռեալի» հաջորդ հանդիպմանը՝ «Կադիսի» դեմ, որը կկայանա Լա Լիգայում նոյեմբերի 26-ին։
Կեպա Արիսաբալագան «Ռեալի» կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ բաց թողնելով տասը գնդակ։