Ռաֆայել Վարանը ձմռանը կարող է փոխել ակումբը

«Բավարիան» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանի տրանսֆերի հնարավորությունը։

Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ գերմանական գրանդի ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ մոտ ապագայում Աշխարհի չեմպիոնի հետ պայմանագիր կնքելը հնարավոր չի լինի ֆրանսիացու ֆինանսական պահանջների պատճառով։ Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գերմանական գրանդին տեղեկացրել է, որ Ռաֆայելի տրանսֆերը ձմռանը հնարավոր է 30 միլիոն եվրոյի դիմաց։

Հիշեցնենք, որ Վարանը «կարմիր սատանաներին» է միացել 2021 թվականի ամռանը՝ տեղափոխվելով Մադրիդի «Ռեալից»։ Transfermarkt պորտալը 30-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։