Զլատան Իբրահիմովիչին նկատել են Լաս Վեգասում Ֆորմուլա 1-ում, և այնտեղ նրան հետևող լրագրողները հարցրել են «Միլան» վերադառնալու մասին։ Շվեդ նախկին հարձակվողը դրական է պատասխանել՝ ադմինիստրատիվ-տեխնիկական կարգավիճակով իր պլանավորված վերադարձի մասին հարցին։
««Միլա՞ն»։ Կտեսնենք։ Մենք բանակցում ենք»,- շվեդ աստղի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։
Հիշեցնենք, որ նախկինում Իբրահիմովիչը հասցրել է հանդես գալ ամերիկյան ՄԼՍ-ում։ Ինչ վերաբերում է «Միլանին», ապա Իտալիայի Ա Սերիայի առաջնության հաջորդ խաղում թիմը կխաղա «Ֆիորենտինայի» հետ։