Նիկոլո Բարելա. «Ժորժինյոն սփոփանքի կարիք չունի»

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Բարելան խոսել է Ժորժինյոյի անհաջողությունների մասին 11 մետրանոցներ իրացնելիս:

Լոնդոնի «Արսենալի» ներկայիս կիսապաշտպանի վրիպումները 11 մետրանոցից խոչընդոտեցին Իտալիայի հավաքականին՝ ԱԱ-2022-ի ուղեգիր նվաճելու հարցում: Հյուսիսային Մակեդոնիայի հետ վերջին հանդիպումից առաջ մարզիչ Լուչիանո Սպալետին ասաց, որ Ժորժինյոն շարունակում է մնալ 11 մետրանոցներ իրացնողը, բայց նա կրկին չկարողացավ դիպուկ հարված կատարել: «Նապոլիի» նախկին մարզիչը սատարել է ֆուտբոլիստին՝ ասելով, որ հաջորդ 11 մետրանոցը նույնպես իրեն կվստահեն։

«Բոլորը կարող են վրիպել: Մենք պետք է երախտապարտ լինենք Ժորժինյոյին այն ամենի համար, ինչ նա արել է այս տարիների ընթացքում ազգային հավաքականի կազմում: Մարզիչն է որոշում, թե ով է իրացնում 11 մետրանոցը, բայց Ժորժինյոն հաստատ մեր մխիթարության և աջակցության կարիքը չունի. նա փորձառու չեմպիոն է»,- ասել է Բարելան մամուլի ասուլիսում։