Շառլ դե Կետելարեով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի երկու գրանդներ

«Միլանի» կիսապաշտպան Շառլ դե Կետելարեն, ով վարձավճարով հանդես է գալիս «Ատալանտայում», գրավել է անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբների ուշադրությունը։

Բելգիացի ֆուտբոլիստը «Բրյուգեից» տեղափոխվելուց հետո նորամուտի մրցաշրջանում չկարողացավ իրեն դրսևորել «Միլանում», ուստի անցած ամառ նա վարձավճարով տեղափոխվեց «Ատալանտա»: Ինչպես հայտնում է Fichajes-ը, 22-ամյա ֆուելտբոլիստի ույթները արդեն գրավել են հսկաների ուշադրությունը՝ նրան հետևում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»։

Հիշեցնենք, որ «Ատալանտան» կարող է գնել Շառլ դե Կետելարեին «Միլանից»: Հարձակողական ոճի կիսապաշտպանի ներկայիս տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 25 միլիոն եվրո։