Հայտնի է, թե որքան փոխհատուցում կստանա «Բարսելոնան» ՖԻՖԱ-ից Գավիի վնասվածքի համար

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին Իսպանիայի հավաքականի խաղում ստացած վնասվածքի պատճառով ռիսկի է դիմում բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը։

Ենթադրվում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը վնասել է խաչաձև կապանը, ինչը նրան շարքից դուրս կթողնի վեցից ութ ամիս: «Բարսելոնան» չափազանց դժգոհ է, որ Իսպանիայի հավաքականի մարզիչը Վրաստանի դեմ խաղում մեկնարկային կազմում դաշտ դուրս բերեց Գավիին, որը մրցաշարային տեսանկյունից ոչինչ չէր որոշում։

Կատալոնական ակումբն իրավունք ունի զգալի փոխհատուցում ստանալ ՖԻՖԱ-ից՝ ազգային հավաքականում հանդես գալու ժամանակ իր ֆուտբոլիստի վնասվածքի համար: Լրագրող Ռոջեր Տորելլոյի կարծիքով՝ «Բարսելոնային» կվճարեն մոտ 4-5 միլիոն եվրո, ինչը, սակայն, դժվար թե մխիթարություն լինի, եթե Գավին իսկապես չկարողանա խաղալ մինչև մրցաշրջանի ավարտը։