Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն մեկնաբանել է իր խաղը։ Ջիբրալթարի դեմ խաղում (14:0) Մբապպեն հեթ-տրիկի հեղինակ դարձավ եւ իր կարիերայում հասավ 300 գոլի շեմին։
«Դա ընդամենը կարիերայիս մի մասն է: Կան ֆուտբոլիստներ, ովքեր իրենց կարիերայի ընթացքում 800 կամ նույնիսկ 850 գոլ են խփել։ 300-ը ուղղակի ծիծաղելի է։ Ինձ պետք է շարունակել առաջ շարժվել և զարգանալ ակումբի և ազգային հավաքականի հանդիպումներում»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ֆուտբոլի պատմության մեջ 800+ գոլ խփած միակ ֆուտբոլիստներն են Լիոնել Մեսսին (821) և Կրիշտիանու Ռոնալդուն (865):