Պաշտպան Կիրան Տրիպյեն չի օգնի Անգլիային 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում։
«Նյուքասլի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ 33-ամյա ֆուտբոլիստը հեռացել է հավաքականի ճամբարից անձնական պատճառներով։
Տրիպյեն անցկացրել է բոլոր 90 րոպեները Մալթայի դեմ խաղում (2:0): Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի վաղ ուղեգիր նվաճած անգլիացիները նոյեմբերի 20-ին Սկոպյեում կխաղան Հյուսիսային Մակեդոնիայի հետ: