Ջոբ Բելինգհեմի ծառայություններով հետաքրքրված է լոնդոնյան գրանդը

«Թոթենհեմը» հետաքրքրված է «Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմի ծառայություններով, հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները 18-ամյա անգլիացուն հսկում են ողջ 2023թ. Ակումբը մի քանի անգամ սկաուտներ է ուղարկել խաղացողի հանդիպումներին։

Ընթացիկ մրցաշրջանում Բելինգհեմն Անգլիայի առաջնությունում անցկացրել է 16 հանդիպում, դարձել 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Ջոբ Բելինգհեմը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրն է։ Նա «Սանդերլենդին» է միացել այս ամառ՝ «Բիրմինգհեմից»։