Տիմո Վերները կարող է տեղափոխվել Անգլիա

«Ֆուլհեմի» ղեկավարությունը դիտարկում է «Լայպցիգի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերների հետ պայմանագիր կնքելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։

Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Մարկո Սիլվան Վերների տաղանդի մեծ երկրպագուն է և նրան համարում է իր թիմի հարձակվողական ներուժն ուժեղացնելու լավագույն տարբերակը։ Նշվում է, որ «Ֆուլհեմի» համար հեշտ չի լինի համաձայնության գալ անձամբ խաղացողի և նրա գործակալների հետ, քանի որ գերմանացու ամսական աշխատավարձը կազմում է մոտ 170 հազար եվրո։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Վերները բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։