Խվիչա Կվարացխելիա․ «Լիոնել Մեսսին զարմանալի մարդ է»

Իտալական «Նապոլիի» և Վրաստանի հավաքականի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան խոսել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ հանդիպման մասին։

«Մեսսին նստած էր իմ աջ կողմում։ Գովազդային ընդմիջման ժամանակ մեզ զգուշացրին ոտքի չկանգնել կամ շարժվել, ուստի ես նստած մնացի։

Հանկարծ նա ոտքի կանգնեց և մոտեցավ ինձ։ Ես չհասկացա, թե ինչ է կատարվում, բայց նա բարձրացրեց ձեռքը և սեղմեց ձեռքս։ Ես դա շատ եմ գնահատում, նա զարմանալի մարդ է»,- Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Մեսսին արժանացել է «Ոսկե գնդակի» քվեարկությանը և դարձել այս մրցանակի ութակի դափնեկիր։ Կվարացխելիան իր հերթին քվեարկության արդյունքում զբաղեցրել է 17-րդ տեղը։