Հայտնի է, թե որքան բաց կթողնի Վինիսիուս Ժունիորը վնասվածքի պատճառով

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ստիպված կլինի բաց թողնել 2,5 ամիս, հայտնում է Marca-ն։

Մադրիդյան ակումբը հաստատել է, որ 23-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ազդրի երկգլուխ մկանի պատռվածք։ Վինիսիուսը վնասվածք էր ստացել աշխարհի առաջնության ընտրական փուլի Կոլումբիայի դեմ խաղում (1:2)։

Այս մրցաշրջանում Վինիսիուսը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 13 հանդիպում, դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։