«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը վնասվածքի պատճառով չի օգնի Նորվեգիային Շոտլանդիայի դեմ կիրակի կայանալիք խաղում։
Ռմբարկուն այս մասին հրապարակում է արել սոցցանցերում։
«Ցավոք, ես բաց կթողնեմ վաղվա խաղը Շոտլանդիայի դեմ: Տղաներին մաղթում եմ ամենայն բարիք։
Ներկայումս բուժում եմ ստանում և փորձում եմ որքան հնարավոր է շուտ վերադառնալ»,- գրել է Հոլանդը։ Նշենք, որ Նորվեգիայի հավաքականը խմբից դուրս գալու շանսերը կորցրել է դեռ հոկտեմբերին։ A խմբից Եվրոպայի առաջնության ուղեգրեր ստացան Իսպանիայի եւ Շոտլանդիայի հավաքականները։