Ջուդ Բելինգհեմի եղբայրը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի եղբայրը՝ Ջոբ Բելինգհեմը, ապագայում կարող է խաղալ Պրեմիեր Լիգայում:

Ինչպես հաղորդում է Football Insider-ը, 18-ամյա կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Թոթենհեմը»:

Ներկայումս Ջոբ Բելինգհեմը ներկայացնում է «Սանդերլենդը», որը հանդես է գալիս Չեմպիոնշիփում և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղը։

2023/24 մրցաշրջանում Լիգայի 16 հանդիպումներում Բելինգհեմ կրտսերը խփել է 3 գոլ և 1 գոլային փոխանցում կատարել։ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Ջոբ Բելինգհեմին գնահատում են 6 միլիոն եվրո։