Ռամոսը մեկնաբանել է «Ռեալի» մարզաշապիկը ստորագրելուց հրաժարվելու տեսանյութը

Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում «Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսը հրաժարվում է ստորագրել «Ռեալի» մարզաշապիկը։

Ռամոսը «Ռեալում» խաղացել է 16 տարի, ուստի սոցցանցերում երկրպագուները սկսել են զայրանալ։

37-ամյա Ռամոսը վերահրապարակել է այդ տեսանյութը և պարզաբանել իրավիճակը։

«Մինչև այս պահը ես արդեն ստորագրել եմ «Ռեալի» մոտ վեց մարզաշապիկ։ Եվ կան նաև մարդիկ, ովքեր աճուրդի են հանում մարզաշապիկները կամ վաճառում առցանց…»,- գրել է Ռամոսն իր էջում։