Կիլիան Մբապպե․ «Մեսսին պետք է ստանար «Ոսկե գնդակը»»

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն նշել է, որ փարիզյան ակումբի իր նախկին խաղընկեր Լիոնել Մեսսին արժանիորեն նվաճեց «Ոսկե գնդակը» 2022/23 մրցաշրջանի վերջում։

«Մեսսին պետք է ստանար «Ոսկե գնդակը». Նա հաղթել է աշխարհի առաջնությունում։ Ես և Հոլանդը հիանալի մրցաշրջան անցկացրինք, բայց դա համեմատելի չէ աշխարհի առաջնությունում հաղթելու հետ»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։

Նշենք, որ Մբապպեն «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ զբաղեցրել է 3-րդ տեղը, իսկ 2-րդը՝ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն էր։