«Միլանի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին այսօր հարցաքննվել է դատախազության կողմից՝ անօրինական բուքմեյքերական գրասենյակի հետ խաղադրույքներ կատարելու մեղադրանքով, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Նշվում է, որ խաղացողը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ խաղադրույք է կատարել անօրինական բուքմեյքերական գրասենյակի հետ, սակայն հերքում է, որ խաղադրույքը կապված է ֆուտբոլի հետ։
Համաձայն իտալական օրենքների՝ մարզիկը իրավունք ունի խաղադրույքներ կատարել ցանկացած մարզաձևի վրա, բացի իր սեփականից և միայն օրինական բուքմեյքերական գրասենյակում։