«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը հայտարարել է մյունխենյան ակումբի կազմում Չեմպիոնների Լիգայում հաղթելու ցանկության մասին։
«Իհարկե, Չեմպիոնների Լիգան հաղթելու ակնկալիքների ճնշումը աշխարհի ամենամեծ ակումբներից մեկում խաղալու մի մասն է: Մեզնից ակնկալվում է հաղթել Չեմպիոնների Լիգայում, և ես գիտեմ, որ այստեղ եմ, որպեսզի օգնեմ դրան: Ես նույնպես ցանկանում եմ հաղթել այպ»,- Քեյնի խոսքը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը։
«Բավարիան» 12 միավորով գլխավորում է A խումբը: Նոյեմբերի 29-ին գերմանական ակումբը կհանդիպի «Կոպենհագենի» հետ։