Նորվեգիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կիսվել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր կարծիքով։
«Ռոնալդուն ինձ ոգեշնչող գլխավոր ֆուտբոլիստն էր։ Ես շատ եմ դիտել նրա խաղը: Հիշում եմ նրա հիանալի ելույթները «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ հետո նա տեղափոխվեց «Ռեալ»։ Մադրիդում Կրիշտիանուն սկսեց խաղալ հարձակման կենտրոնում։ Նա անհավանական գոլեր խփեց»,- նորվեգացու խոսքերն է փոխանցում TV2-ը։
Հիշեցնենք, որ Հոլանդը երկրորդ տեղն է զբաղեցրել «Ոսկե Գնդակի» քվեարկության ժամանակ։ Անցած մրցաշրջանում նա դարձավ Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկու և «Սիթիի» հետ նվաճեց թրեբլը: