Կրիշտիանու Ռոնալդուն պատմություն կերտեց յուրահատուկ նվաճումով

Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում Պորտուգալիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթանակ տոնեց Լիխտենշտեյնին։ Պորտուգալացիների կազմում գոլերից մեկը խփել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Ըստ Stats Foot-ի՝ հարձակվողը դարձել է յուրօրինակ նվաճման հեղինակ։ Ռոնալդուն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ով 38 տարեկանում տասը գոլ է խփել իր երկրի կազմում։

Պորտուգալացիները ժամանակից շուտ ապահովել են իրենց տեղը Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ում։ Հաջորդ հանդիպումը նրանք կանցկացնեն ընտրական փուլում՝ մրցելով Իսլանդիայի հետ: Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Լիսաբոնում։