Արգենտինացի հայտնի նախկին ֆուտբոլիստ Խավիեր Զանետտին պատասխանել է այն հարցին, թե հնարավոր է արդյոք Լիոնել Մեսսիին համոզել խաղալ 2026 թվականի Աշխարհի առաջնությունում։
«Ես նրանցից եմ, ով հավատում է, որ պետք է ապրել այս պահին: Եթե Մեսսին իրեն զգում է նույն կերպ, ինչ հիմա, ապա նա կարող է ցանկանալ խաղալ Աշխարհի առաջնությունում: Գլխավորն այն է, որ նա իրեն հարմարավետ է զգում և պահպանում է մրցելու ցանկությունը»,- ասել է Զանետին Tyc Sports-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին Արգենտինայի հավաքականը Լիոնել Մեսսիի հետ դարձավ Աշխարհի չեմպիոն։ Եզրափակչում «ալբիսելեստեն» 3:3 հաշվով ոչ-ոքիից հետո 11 մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային: