Կարիմ Բենզեման խոստովանել է, որ ուրախ է Սաուդյան Արաբիայում խաղալու համար

«Ալ-Իթթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման խոստովանել է, որ ուրախ է Սաուդյան Արաբիայի առաջնությունում խաղալու համար։

«Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ այս մարդկանց շարքում, ովքեր սիրում են սպորտը: Ես եկել եմ Սաուդյան Արաբիա ոչ միայն ֆուտբոլ խաղալու, այլեւ սպորտային հսկա նախագիծ իրականացնելու համար։ Այստեղ մարդիկ հիանալի են, նրանք սիրում են ֆուտբոլը»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Diario As-ը։

Հիշեցնենք, որ 35-ամյա ֆրանսիացին «Ալ-Իթթիհադ» էր տեղափոխվել անցած ամառ՝ «Ռեալից» հեռանալուց հետո։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 13 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: