«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է իր նախկին վինգեր Լերոյ Սանեի ծառայություններով, ով 2020 թվականից պաշտպանում է Մյունխենի «Բավարիայի» գույները։ Լրագրող Քրիստիան Ֆալկի տեղեկություններով՝ անգլիական ակումբն ուշադիր հետևում է Սանեի և «Բավարիայի» ղեկավարության միջև տիրող իրավիճակին։ Հիշեցնենք, որ գերմանացին դեռ չի երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է 2025 թվականի ամռանը։
«Մանչեսթեր Սիթին» տպավորված է այս մրցաշրջանում իր նախկին ֆուտբոլիստի առաջընթացով և ցանկանում է մրցել նրա տրանսֆերի համար 2024 թվականի ամռանը:
Այս մրցաշրջանում Սանեն Բունդեսլիգայի 11 խաղում դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։