«Մանչեսթեր Յունայթեդը» հայացքն ուղղել է իտալական «Լեչչեի» հարձակվող Նիկոլա Կրստովիչի վրա: Ինչպես հայտնում է Calciomercato-ն, հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ «կարմիր սատանաները» կարող են գնել 23-ամյա չեռնոգորացուն:
«Մանչեսթեր Յունայթեդը» տպավորված է Կրստովիչի ելույթներով այս մրցաշրջանում։ Մանկունիացիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը չեռնոգորացուն տեսնում է որպես հարձակվողի, ով կարող է ուժեղացնել թիմի հարձակման գիծը:
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Կրստովիչը Իտալիայի Ա Սերիայում 11 խաղում խփել է 4 գոլ: Դա այն դեպքում, երբ երիտասարդ հարձակվողն իր առաջին մրցաշրջանն է անցկացնում եվրոպական թոփ 5 առաջնություններում: