Լաուտարո Մարտինեսի գործակալ. «Մենք բանակցություններ ենք վարում «Ինտերի» հետ»

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալ Ալեխանդրո Կամանոն հայտնել է, որ արգենտինացի ֆուտբոլիստը բանակցություններ է վարում միլանյան ակումբի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու համար։

«Մենք բանակցություններ ենք վարում «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելու համար։ Վստահ եմ, որ ձեռք բերված համաձայնությունը երկու կողմերին էլ կբավարարի»,- գործակալի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Սկիրան։

Մարտինեսի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 100 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը «ներաձուրիի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։