Լուչիանո Սպալետի․ «Ռուդի Գարսիան իրեն լավ դրսևորեց, բայց նրան ժամանակ չտրվեց»

Ռուդի Գարսիան այլևս «Նապոլիի» մարզիչը չէ, նա հեռացվեց Իտալիայի առաջնության նոր մրցաշրջանում ակումբի ոչ այնքան համոզիչ մեկնարկից հետո։

Նրա հեռացումը մեկնաբանել է «Նապոլիի» նախկին մարզիչ Լուչիանո Սպալետին, ով նախորդ մրցաշրջանում ակումբը հասցրեց չեմպիոնական տիտղոսի:

«Ես պատրաստ էի այս հարցին։ Կարծում եմ՝ իմաստ չունի Ռուդիի աշխատանքը իմ աշխատանքի հետ գնահատել: Յուրաքանչյուր մարզիչ ունի իր պատմությունը, մենք պետք է դատենք նրա գործերով։ Կարծում եմ, որ Ռուդին իրեն լավ դրսևորեց, բայց նրան ժամանակ չտրվեց»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։