Վատ լուր իտալական «Միլանի» երկրպագուների համար: Ակումբը կարող է կորցնել Ալեսանդրո Ֆլորենցիին, եթե պարզվի, որ ֆուտբոլիստը նույնպես խաղադրույքների սկանդալի մեջ է:
Առաջիկա օրերին, ըստ իտալական pianetamilan.it հրատարակության, Ֆլորենցին պետք է ցուցմունք տա։ Հիշեցնենք, որ բացի Տոնալիից, խաղադրույքներ էին անում նաեւ Նիկոլո Զանիոլոն ու նրա անվանակից Ֆաջիոլին։
Հիշեցնենք, որ Ֆլորենցին «Միլանում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նախկինում նա հասցրել էր խաղալ «Ռոմայի» և ՊՍԺ-ի կազմում։