Ժորժինյոն ցանկանում է վերադառնալ Իտալիա

«Արսենալի» կիսապաշտպան Ժորժինյոն պատասխանել է Իտալիա հնարավոր վերադարձի մասին հարցին։

«Ես կասկածում եմ. Ես կցանկանայի վերադառնալ, բայց չգիտեմ, թե երբ կգա ճիշտ ժամանակը։ Այո, ես դա եմ ուզում, բայց հիմա զգում եմ, որ դեռ կիսատ գործեր ունեմ «Արսենալում», ուստի հստակ ոչինչ չեմ կարող ասել»,- խաղացողի խոսքերն է մեջբերում TMW-ն։

2018 թվականին ֆուտբոլիստը լքեց «Նապոլին» և տեղափոխվեց «Չելսի»։ 2022 թվականին նա դարձավ «Արսենալի» խաղացող։ 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին: