Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տահը կարող է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր Լիգայում, հայտնում է Talksport-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։ «Կաչաղակները» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձեն ձեռք բերել ֆուտբոլիստին։
Ֆուտբոլիստը «Բայերի» կազմում խաղում է 2015 թվականի հուլիսից։ 27-ամյա խաղացողի և Լևերկուզենի «Բայերի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։